Նորություններ
ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը Շիրակի մարզպետին հյուր
31.05.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։ Վստահ եմ, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց ամրապնդմանը»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնին։
Մարզպետը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է հանդիպման համար, համառոտ ներկայացրել մարզն ու մարզկենտրոն Գյումրին՝ առանձնահատկություններով, կոլորիտով, ընդգծելով, որ Գյումրին ունի հիասքանչ ճարտարապետություն, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու, անդրադարձել մարզի հնարավորություններին ու Շիրակի հյուսիսային հատվածի՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններին։
Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է մարզով, իսկ մարզպետի անմիջական ընդունելությունը համարել է լավ բարեկամությունը շարունակելու և ամրապնդելու կարևոր նախապայման․ «Պարոն մարզպետ, ես ինքս էլ ուրախ եմ մեր հանդիպման համար, իրավացի եք շատ գեղեցիկ մարզ ու մարզկենտրոն ունեք ։ Վստահ եմ՝ այն պատրաստակամությունն ու անմիջականությունը, որ դուք ցուցաբերում եք հիմա՝ դառնալու է մեր համագործակցության կարևոր ուղենիշ, , նախապայմանը»։
Որպես Շիրակի մարզպետ, Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել դեռևս 2018 թվականին Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակության Շիրակի մարզ կատարծ այցը և ապակենտրոնացված շփումները, որի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է մարզի բնությանն ու շրջակա միջավայրին, հնարավորություններին, այցը Արփի լիճ՝ պատրաստակամություն հայտնելով ազգային պարկի ներուժի մասին ներկայացնել առավել հանգամանորեն։
Դեսպանը վստահեցրել է, որ հաջորդ անգամ առավել հստակ առաջարկներով ու քննարկելու ենթակա ծրագրերով կայցելի մարզ։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ կարևորելով համատեղ ջանքերով տարբեր բնագավառներում գործակցությունն ամրապնդելն ու խորացնելը, մասնավորապես խոսել են ժողովրդավարության զարգացմանը միտված քայլերից, մարզպետի և աշխատակազմի աշխատանքային կարևոր ուղղություններից, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերից։
Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ։