Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2024

 Սիրելի´ հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս լուսավոր ու պայծառ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան բոլորս պատկերացնում ենք, քանզի կյանքի փորձ, համբերատարություն, անսահման սեր ու նվիրում է պետք։

Յուրաքանչյուրիս ցանկությունն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն, ապահով պատանեկություն, ստանան լիարժեք կրթություն, դառնան հասարակության լիիրավ անդամ և հնարավորություն ունենան իրականացնելու ամենահամարձակ երազանքները:

Մանուկներին պատերազմի վտանգից զերծ պահելը, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, չէ որ պաշտպանելով երեխաների իրավունքները՝ մենք կպաշտպանենք մեր վաղվա օրը, մեր ապագան, մեր հայրենիքն ու երկիրը։

Հայկական ընտանիքներում երեխաներն ունեն իրենց ուրույն տեղը և անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից, նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և անմնացորդ սիրով:

Իհարկե կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն և բոլորիս ջանքերը պետք է մեկտեղվեն, որպեսզի մեր հասարակությունում չգրանցվեն երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր։

Սիրելի´ փոքրիկներ, թող վարդագույն երազի նման անցնի ձեր մանկության յուրաքանչյուր օրը, ապրեք առողջ ու պաշտպանված ընտանիքում։

Շնորհավոր հունիսի 1:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20