Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները մասնակցել են Գյումրու «Երեխաների տանն» անցկացվող միջոցառմանը
02.06.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր մասնակցել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գյումրու «Երեխաների տանն» անցկացվող միջոցառմանը, այնուհետև ներկա գտնվել կազմակերպված վարպետության դասերին։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Խարբերդի մասնագիտացված մանկատան», «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի», Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։