Նորություններ
«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացվել է Աշոցք և Ամասիա համայնքներում
03.06.2024
«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» այսօր ներկայացվել է Աշոցք և Ամասիա համայնքներում և նրանց բնակավայրերում բնակություն հաստատած բռնի տեղահանված ընտանիքներին
«Սիրելի քույրեր ու եղբայրներ, ուրախ եմ ձեզ կրկին հանդիպելու, ինչպես գիտեք՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը պարբերաբար հանդիպել է բռնի տեղահանված բոլոր ընտանքիներին, հանդիպումները շարունակական բնույթ են կրում, իսկ այժմ մենք այցելում ենք բոլոր համայնքներ՝ ՀՀ կառավարության բնակարանային ապահովման նոր ծրագրի մասին ձեզ տեղեկացնելու նպատակով։ Ուզում եմ վստահ լինեք, որ մեր պետությունն անում է հնարավորը օր առաջձեր հոգսերը թեթևացնելու համար»,- ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Հանդիպմանը մասնկացել են մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակիցները։
Ներկաներին ողջունել են նաև Աշոցք և Ամասիա համայնքների ղեկավարները՝ վստահեցնելով, որ պատրաստ են նեցուկ կանգնելու իրենց համայնքներում բնակություն հաստատած բոլոր ընտանիքներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ հողհատկացում կատարել նոր բնակարան կառուցելու համար։
Հանդիպման ժամանակ մարզպետը և աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են բնակապահովման ծրագիրն ու պատասխանել հետաքրքրող բոլոր հարցերին։
Ըստ այդմ, հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։ Աջակցության տրամադրման երեք եղանակներ կան՝ բնակարանի ձեռքբերում, անհատական բնակելի տան առուցում, գործող հիպոթեքային վարկի մարման աջակցություն։