Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ազգային ժողովում մասնակցել է «ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը

06.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում` «ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների շրջանակներում՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի բյուջեի կատարման մասին տեղեկատվություն, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես առնչվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու ընթացքին, վերահսկողությանն ու կատարված աշխատանքներին՝ վստահեցնելով, որ արվելու է ամեն հնարավորը թերացումները բացառելու, եղածն՝ ամենասեղմ ժամկետներում վերացնելու համար։
Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ու գործընկերներին՝ Շիրակի մարզի խնդիրները և դրանց լուծումը ուշադրության կենտրոնում պահելու համար։
Ըստ այդմ, 2023թ պետական բյուջեից Շիրակի մարզպետի աշխատակազմին, մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպություններին և համայնքներին որպես դոտացիա հատկացվել է ընդամենը 21 մլրդ 444 մլն 300 հազար դրամ գումար։
Մարզի համայնքներին տրամադրվել է 6 մլրդ 995 մլն դրամ դոտացիա, որից Գյումրի համայնքին 2 մլրդ 588.5 մլն դրամ դոտացիա:
Մարզպետի աշխատակազմին և ենթակա կազմակերպություններին հատկացվել է 14 մլրդ 449.3 մլն դրամ, այդ թվում աշխատակազմի պահպանման համար՝ 697.5 մլն դրամ, կատարողականը՝ 99.5%։

Մանրամասները տեսանյութում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-06 17:29:50