Նորություններ
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շարունակում են այցելությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներին
07.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շարունակում են այցելությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներին:
Պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ եղել են Գյումրու Շիրակացի 21ա /նախկին ինֆեկցիոն հիվանդանոց/ հասցեում, հերթական անգամ տեսակցել այստեղ բնակություն հաստատած ընտանիքներին։
ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրով վերանորոգվել են լոգարանները, սանհանգույցներն ու խոհանոցները, ձեռքբերվել՝ անհրաժեշտ ողջ գույքը։
Բնակիչները գոհունակություն են հայտնել հոգատար վերաբերմունքի, հաստատությունում կատարված նորոգումների համար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին հետ զրույցում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ արվում է հնարավորը նրանց հոգսերի թեթևացման համար, ՀՀ կառավարության կողմից մշակվում են նոր ծրագրեր, որոնց իրականացմամբ կլուծվեն նրանց առջև ծառացած խնդիրները։