Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբը դիտարկել է ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները

07.06.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի հետ շարունակում են դիտարկել սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։
Հերթական շրջայցի ժամանակ պատասխանատուները եղել են Գյումրիում հիմնանորոգված մի շարք փողոցներում՝ դիտարկելու «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։
Աշխատանքային մշտադիտարկման խմբի այցի շրջանակներում դիտարկվել է Դեմիրճյան 8 նրբ.(հուսիսային), Դեմիրճյան 8 նրբ.(հարավային), Գոգունց (Գորկուց Տ.Մեծ), Բուլվարային թաղամաս (Բուլվարային փողոցից Մուշ-2 թաղամաս տանող փողոց), Մյասնիկյան փ. (Ռուսթավելի փողոցից Տ.Մեծ), Կ.Դեմիրճյան 6 նրբ. , Կ. Դեմիրճյան 1-ին փակուղի 130մ, 1-ին և 2-րդ շարք 173մ, Բաշինջանյան ,Ղանդիլյան 1-ին փակուղի հատվածները։ 8 փողոցների ընդհանուր արժեքը կազմում է համադրումով 564 մլն 780 հազար դրամ, գումարի 45 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։ 8 փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 2365 մետր։ Շինարարական աշխատանքները իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Աննա Մարտիկյանը փոխանցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականը՝ անել ամեն ինչ արձանագրված թերացումները ամենասեղմ ժամկետներում վերացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20