Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

09.06.2024

 Անի համայնքի սիրելի բնակիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Անի համայնքի օրվա առթիվ։ Այսօր տոնական է բոլորիս համար, քանի որ սահուն քայլերով զարգացման ուղին բռնած մեր կոլորիտային, սիրուն Անին տոնում է օրը։
Սա այն օրն է, որ առիթ է կրկին խոսելու մոտեցումներով, կենսասիրությամբ տարբերվող, յուրահատկությամբ ու առանձնահատուկ բնությամբ մեր Անի համայնքի ու նրա կենսուրախ բնակիչների մասին։

Դժվարություններ ու խոչընդոտներ, իհարկե դեռ շատ կան, որ պետք է համատեղ ջանքերով ու անդուլ աշխատանքով, ձգտմամբ ու համառ հաստատակամությամբ հաղթահարենք, բայց կան նաև ակնառու փոփոխություններ, նոր իրականացված և ընթացքի մեջ գտնվող քաղաքաշինական ու զարգացման տարատեսակ ծրագրեր։

ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են բոլոր համայնքներն ու բնակավայրերը, դրա վառ ապացույցը բազմաթիվ նախաձեռնություններն են, սուբվենցիոն ծրագրերը, որոնք տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը միտված կառավարություն-համայնք համագործակցության լավագույն օրինակներ են։

Վստահ եմ` ամեն անցնող տարին ամփոփելիս բոլորս կկարողանանք խոսել նոր ձեռքբերումների, հաջողությունների, իրականացված ծրագրերի մասին։

Չեմ կասկածում, որ Անի համայնքի ղեկավարն ու ավագանին, բնակավայրերի վարչական ղեկավարներն ու բոլոր պատասխանատուները աշխատելու են անել հնարավորը` Անին ավելի ծաղկուն ու զարգացած դարձնելու համար։

Անիի հանդեպ սիրով, պարտքի գիտակցումով, Անին առավել հզոր ու գեղեցիկ համայնք դարձնելու ցանկությամբ ապրող բոլոր անեցիներին մաղթում եմ անկոտրում կամք ու կորով։

Մեր սիրելի Անի համայնքին զարգացման նորանոր ծրագրեր, հաջողություններ ու բարեկեցություն եմ ցանկանում, կենսուրախ ու շենացնող անեցիներին` ամենայն բարիք։

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Անի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52