Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը դիմավորել է աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
09.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը դիմավորել է աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանի, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», շրջել, ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին` կարևորելով երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել։
Այնուհետև Անահիտ Մանասյանը Աննա Մարտիկյանի, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և կենտրոնի փոքրիկների հետ եղել է Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ նրանք դիտել են «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը։