Նորություններ
Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել է «Կապսի միջնակարգ դպրոց»
10.06.2024
Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել է «Կապսի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցի նոր շենքի վերջնական փուլում գտնվող աշխատանքների ընթացքը։
Մարզպետի տեղակալը շրջել է դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին։
Շինարարական աշխատանքներում արձանագրված թերացումների մասին Շիրակի մարզպետը բազմիցս է անդրադարձել՝ կարևորելով դրանց անհապաղ վերացումը։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով: Վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ 40 մլն 901 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար։