Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
10.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ինչպես նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
Մարզպետը համայնքապետի հետ լսել է համայնքաբնակների բարձրացրած հարցերը, վստահեցրել, որ համատեղ ջանքերով կլուծվեն նրանց խնդիրները։
Քաղաքացիները մարզպետին ընդնհանուր առմամբ դիմել են առողջապահական, աշխատանքի, գյուղատնտեսության, ֆինանսական աջակցության տրամադրման, անձնական մի շարք խնդիրներով։
Մուշեղ Մուրադյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է նաև ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։ Մարզպետի հանձնարարությամբ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները կուսումնասիրեն, իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: