Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել շիրակցի երիտասարդ կամավորներին

12.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել շիրակցի երիտասարդ կամավորներին
Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերած կամավորական-վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության, բարի կամքի դրսևորման համար՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել շիրակցի երիտասարդ կամավորներին, ովքեր Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խմբի հետ եղել են Լոռու մարզում և մասնակցել Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող վերականգնողական և մաքրման աշխատանքներին։
«Անչափ ուրախ եմ հանդիպման համար, ուրախ եմ տեսնելու երիտասարդների, որոնց համար հայրենիքն ու հայրենասիրությունն առաջնային է, ովքեր մտահոգ են հայրենակիցների հոգսերով, դարդ ու ցավով, մեր հարևան Լոռու մարզի համար դժվար օրերին համախմբվեցին և ձեռք մեկնեցին օգնության կարիք ունեցողներին։ Անչափ գնահատելի է, երբ տեսնում եմ կամավորի ձեր ազնիվ մղումներն ու այն խանդավառ էներգիան, որն ուղղված է աջակցելու և ձեռք մեկնելու կարիքավորներին, սա չգնահատել հնարավոր չէ։ Մենք, որպես պետական մարմին, կարևորում և գնահատում ենք ձեր նվիրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։
☑Երիտասարդները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և խրախուսանքի համար՝ նշելով, որ ուրախությամբ են մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ համագործակցել և այսուհետ էլ պատրաստ են համատեղ աշխատանքի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52