Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք

13.06.2024

 Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք
Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք:
50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապաների ֆինանսավորմամբ:
«Հայաստան» համահայկական hիմնադրամը, դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնականով ապահովվելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնականարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 4 արվեստանոցներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20