Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմը միացել է արյունատվության արշավին
14.06.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ միացել է արյունատվության արշավին՝ արյան դոնորի համաշխարհային օրվա առթիվ։
Տու’ր արյուն, տու’ր կյանք․ 2024-ին դոնորի համաշխարհային օրն անցկացվում է այս խորագրով։ Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակի առթիվ անցկացվող արյունատվության ակցիաների նպատակը հանրությանը արյան դոնորության կարևորության մասին տեղեկացնելը, արյան կամավոր դոնորությունը խրախուսելը, արյան բանկը համալրելը, մշտական դոնորներին շնորհակալություն հայտնելն, ինչպես նաև արյունատվության գաղափարը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում ինտեգրելն է։