Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

14.06.2024

 ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:
Շիրակի մարզի համայնքներում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ՝ ծրագրի մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, օգտվելու կարգը բացատրելու և առաջացած հարցերին պատասխանելու նպատակով։
«Բոլոր համայնքներում եղել ենք, հանդիպումներ ենք ունեցել մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տնայցեր են կազմակերպվել, որոնք կրելու են շարունակական բնույթ»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52