Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է «Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» աշխատակիցներին

17.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է «Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» աշխատակիցներին՝ տնօրեն Գայանե Ղուկասյանի գլխավորությամբ։
Անդրադառնալով մատաղ սերնդի մեջ արվեստի, երաժշտության հանդեպ սեր սերմանելու կարևորությանը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ գնահատելի է, երբ տեսնում են նվիրված ու հոգատար աշխատանք։
«Շատ ուրախ եմ, երբ մեր մարզում, մեր մարզկենտրոնում արվեստի, մշակույթի, երաժշտության հանդեպ այսքան հոգատար վերաբերմունք կա, երբ տեսնում եմ ձեր նվիրված աշխատանքը։ 100-ամյա պատմություն ունեցող արվեստի դպրոցը բազմաթիվ սերունդներ է դաստիարակել երաժշտության ու մշակույթի հանդեպ սիրով, այժմ էլ շարունակում եք այդ լավ ավանդույթները, ինչը չնկատել և չգնահատել հնարավոր չէ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հայ երաժշտարվեստի հանրահռչակման, ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար՝ «Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» տնօրեն Գայանե Ղուկասյանը մարզպետի կողմից պատվոգրով է պարգևատրվել, հայ երաժշտարվեստի հանրահռչակման, մատաղ սերնդին երաժշտության հանդեպ սիրով դաստիարակելու և նվիրված աշխատանքի համար արվեստի դպրոցի մի շարք դասատուներ արժանացել են շնորհակալագրերի։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ ջերմ վերաբերմունքի, աշխատանքն ու վաստակը գնահատելու համար՝ վստահեցնելով, որ գնահատանքն առավել պարտավորեցնող է և նոր եռանդով կպատրաստվեն առաջիկա ուսումնական տարվան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 18:09:23