Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
17.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Մարզի ղեկավարին բնակիչները դիմել են ֆինանսական աջակցության խնդրով, բուժօգնությանը, բնակարանային հարցերին, աշխատանքի տեղավորմանն առնչվող հարցերով, ինչպես նաև փաստաթղթային ձևակերպումներին և այլ խորհրդատվական պարզաբանումների անհրաժեշտությունից դուրս գալով։
Մուշեղ Մուրադյանը լսել է բոլոր քաղաքացիներին, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, որոշ խնդիրներ լրացուցիչ կքննարկվեն համապատասխան մասնագետների կողմից, կտրվեն պարզաբանումներ։