Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում է հանդիպման
17.06.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 19-ին, ժամը՝ 11:00-ին, հրավիրում ենք ձեզ Գյումրիի Լոֆթ (Գորկու 50/4)՝ մասնակցելու ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հանդիպմանը։
Հանդիպումը տեղի կունենա Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գայանե Գալոյանի մասնակցությամբ։
Մեր նպատակն է քննարկման բաց հարթակ ստեղծել ՀՀ Շիրակի մարզպետի, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի և ԼՂ-ից բռնի տեղահանված, Գյումրիում և հարակից համայնքներում բնակություն հաստատած մեր հայրենակիցների միջև՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով բարձրաձայնել հուզող բոլոր հարցերը։
ՄՈՒՏՔԸ՝ ԱԶԱՏ
ԳՐԱՆՑՈՒՄԸ՝ bit.ly/3Vnnh0B (պարտադիր է)
Իրադարձությունը նախատեսված է 16+ տարիքային խմբի ներկայացուցիչների համար։ Իրադարձության մասնակիցների առավելագույն քանակը՝ 75 անձ։
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման ողջ ընթացքում #Լոֆթ կենտրոնները մեր հայրենակիցների համար գործում են բացառապես անվճար։
Ծրագիրն իրագործվում է «ԼՈՖԹ» ՀԿ-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ
#ՄԵՆՔուՄՈՒՆՔ
#ՄԵՆՔուՄՈՒՆՔ_սոցիալական