Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անմիջական վերահսկողության ներքո են
18.06.2024
Սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անմիջական վերահսկողության ներքո են։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբն այսօր եղել է Աշոցք համայնքում։ Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկել են «Աշոցք համայնքի Մեծ Սեպասար, Թավշուտ, Սիզավետ բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող 1500մ խմելու ջրի ջրագծերի վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները։
Պատասխանատուները եղել են Թավշուտ, Սիզավետ և Մեծ Սեպասար բնակավայրերում։ Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11 մլն 302 հազար դրամ, գումարի 30 տոկոսը Կառավարության համամասնությունն է։ Սիզավետ բնակավայրում շինաշխատանքներն ավարտված են, Թավշուտ բնակավայրում մոտենում են ավարտին, Մեծ Սեպասարում շինարարություն դեռ չի սկսվել, սակայն անհրաժեշտ ամբողջ ապրանքները շինարարության տարածքում են։
Մարզպետի տեղակալը կարևորել է աշխատանքների որակով և ժամկետներում իրականացումը։
Մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է նաև Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի համար պետական բյուջեից նախատեսվել է 2 մլրդ 325 մլն դրամ։