Նորություններ
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 - կմ32+700 հատվածը
20.06.2024
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 - կմ32+700 հատվածը։ 3.1կմ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Մեծ և Փոքր Մանթաշ բնակավայրերով։
Ներկա պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային‚ մայթերի կառուցման‚ գոյություն ունեցող ծածկի քանդման աշխատանքներ։ Կառուցվում են նաև հենապատերը‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները։ Շինարարը ճանապարհը նախապատրաստում է ճանապարհային ծածկի տեղադրմանը։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։