Նորություններ
Անցկացվելու է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն
21.06.2024
Հունիսի 25-ին Շիրակի մարզում անցկացվելու է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Ուսումնավարժության կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր են այսօր քննարկվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ու ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանը, բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը։
Մարզպետը կարևորել է ուսումնավարժության անցկացումը՝ նշելով, որ այդօրինակ միջոցառումները կատարելագործում են մասնակիցների տեսական հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում։
Նշենք, որ ուսումնավարժության անցկացումը նպատակ ունի կատարելագործել նաև Շիրակի մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների՝ պետական կառավարման համակարգի մարմինների և թիրախային խբերի միջև արդյունավետ համագործակցությունը