Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.06.2024

 Հարգելի´ բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա առթիվ։
Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ յուրաքանչյուր օր հարյուրավոր կյանքեր են փրկվում, նոր կյանքեր լույս աշխարհ գալիս, վերականգնվում ու բուժվում են բազմաթիվ հիվանդներ։
Բանիմաց, գործին նվիրյալ բուժաշխատողների ներկայությունը վստահություն է ներշնչում դժվար իրավիճակում գտնվող հիվանդին և նրա ընտանիքին:
Վստահ կարող ենք ասել, որ բուժաշխատողները հերոսներ են, ովքեր ամեն օր մարտի դաշտում են։ Անհնարին է բառերով փոխանցել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի պայքարը տեսնող բժշկի հոգեվիճակը։ Որախալին այն է, որ առողջապահական համակարգի արդիականացման ու զարգացման արդյունքում այսօր արդեն գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են հիվանդների կյանքով լի աչքերը և ապաքինումը, որի համար այնքան շատ ջանք են ներդնում։
Վերջին տարիներին ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում է ոլորտի հինահարցերի լուծումը, ակնառու են նաև մեր մարզում իրականացված բարեփոխումները, բժշկական հաստատությունների նորոգումն ու կառուցումը, նոր սարքավորումների ներկրումը։ Ամեն ինչ արվում է բնակչության առողջության պահպանման և բուժսպասարկման որակի բարձրացման համար։
Մասնագիտական տոնի առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Շիրակի մարզի բուժաշխատողներին։
Հարգելիներս, շարունակեք նույն ոգով ու բարձր պատրաստակամությամբ կատարել վեհ առաքելությունը և թող մասնագիտական սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն, եղեք արժանի բժիշկ կոչմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 18:09:23