Նորություններ
ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը գումարել է հերթական նիստը
21.06.2024
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ներկայացնելու պլան-գրաֆիկին առնչվող և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Նիստին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի պետ Մանվել Խաչատրյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը։
Հանձնաժողովի նիստին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են եզրակացություններ ու առաջարկություններ: