Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող Վիգեն Անանյանը Շիրակի մարզպետին հյուր

21.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող Վիգեն Անանյանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել սոցիալական բնագավառում իրականացվող պետական ծրագրերին, մարզում կատարված աշխատանքներին, ինչպես նաև «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների վերակառուցմանը, վերանորոգմանն ու վերազինմանն առնչվող մի շարք հարցերի։
Շիրակի մարզպետը կարևորել է Շիրակի մարզում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կառուցումը, վերանորոգումը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։
☑Քննարկվել են նաև սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր, կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, պետական աջակցության ծրագրերի արդյունավետ ընթացքի ապահովման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52