Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպիչներին

24.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է հունիսի 25-ին Շիրակի մարզում անցկացվելիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպիչներին։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում ուսումնավարժության անցկացումը, նշելով, որ ուսումնավարժությունը շատ լավ հնարավորություն է մեկ անգամ ևս ստուգելու և կատարելագործելու արտակարգ իրավիճակների դեպքում մարզպետի աշխատակազմի, պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, արձագանքող ստորաբաժանումների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի միջև համագործակցությունը, տեղեկատվության փոխանակմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ հմտություններն ու ունակությունները:
Ուսումնավարժության կազմակերպիչների հավաստմամբ՝ արվել է հնարավոր ամեն ինչ՝ ուսումնավարժությունը հավուր պատշաճի անցկացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 18:09:23