Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու որոշման շուրջ

24.06.2024

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման դրույթներն ու ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության բաժնի պետ Տիգրան Անդրեասյանի, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի պետ Հովիկ Մկրտչյանի գլխավորությամբ։
Համայնքների ղեկավարներին, բնակավայրերի պատասխանատուներին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին է ներկայացվել ծրագրով նախատեսված քայլերն ու միջոցառումների ընթացքը, նշվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և հորդորել բոլորին աջակցել հաշվառման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր եղջերավոր կենդանի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20