Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքաշինական ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբն այցելել է Ամասիա համայնք

25.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ՝ քաղաքաշինական ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել է Ամասիա համայնք՝ դիտարկելու ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրի ընթացքը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն 349 հազար դրամ։
Արդյունքում Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ Ջրաձոր, Գտաշեն, Բյուրակն, Ողջի, Մեղրաշատ բնակավայրերում կառուցվել են ոռոգման համակարգեր։ Մազպետի տեղակալն աշխատակազմի պատասխանատուների հետ շրջել և ծանոթացել է իրականացված աշխատանքներն, փոխանցել աշխատանքներում արձանագրված թերացումներն անհապաղ վերացնելու մարզպետի հանձնարարականը։
Նշենք, որ ծրագրի լիարժեք գործարկման արդյունքում կվերականգնվի և կբարելավվի համայնքի 1178․5 հա հողատարածքների ոռոգման հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20