Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում անցկացվել է «7 քար» խորագրով բակային խաղերի փառատոնը

25.06.2024

 Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում օրերս անցկացվել է «7 քար» խորագրով բակային խաղերի փառատոնը։
Միջոցառումը մեկնարկել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքի ընթերցմամբ, որում մասնավորապես նշվել է․ «Այս միջոցառումը ևս մեկ առիթ է խոսելու Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող՝ համայնքային զարգացմանն ու գյուղական շրջանների ակտիվացմանը, համայնքների կարողությունների հզորացմանը և մարդկանց համախմբմանը նպաստող LEADER ծրագիրի կարևորության մասին։ «ԵՄ- Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագիրը սահուն քայլերով շարժվում է առաջ՝ խթան հանդիսանալով Շիրակի գյուղական բնակչության ներառական և կայուն զարգացմանը։
Կարող ենք փաստել, որ ծրագրի անբաժանելի մաս կազմող տեղական ակտիվ խմբերը, որպես հավատարիմ գործընկերներ աջակցում են համայնքների կողմից առաջարկվող տեղական զարգացման նախաձեռնություններին, նպաստում համայնքային կյանքի ակտիվացմանը, ինչի ականատեսն ենք այսօր։
«7 քար» բակային խաղերի փառատոնի միջոցով դուք կկարողանաք ոչ միայն մասնակից դառնալ ձեր մանկության ծանոթ կամ արդեն մոռացված քարային խաղերին, այլև հաճելի անակնկալներ և անմոռանալի հիշողություններ կտանեք ձեզ հետ։
Շիրակի մարզի՝ քարերի պաշարներով հարուստ Պեմզաշեն բնակավայրում մաքուր օդն ու բարձր տրամադրությունը մեծ նախադրյալներ են ստեղծում փառատոնի լիարժեք անցկացման համար։
Հուսով եմ՝ մարզի այլ բնակավայրերում ևս կձևավորվի գեղեցիկ մշակույթ՝ համախմբելու մատաղ սերնդի ներկայացուցիչներին, երիտասարդներին ու տարեցներին ուրախ ժամանցի կազմակերպման, մոռացված ավանդույթների և ժողովրդական խաղերի վերհանման, շփման, հաղորդակցման նպատակով»։
Ներկաներին ողջունել են Հայաստանում «Ավստրիայան զարգացման գործակալության» ղեկավար Կլաուս Կուպերը և LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։
Ներկաներն օրն անցկացրել են ավանդական գյուղական միջավայրում` մասնակցելով տասից ավել բակային խաղերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20