Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի պատվոգրով են պարգևատրվել մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչները

26.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր Գյումրու բժշկական կենտրոնում պատվոգրեր է հանձնել մարզպետի աշխատակազմի ենթակայության բժշկական հաստատությունների մի շարք տնօրենների և աշխատակիցների։
Աննա Մարտիկյանը ներկաներին շնորհավորել է բուժաշխատողի օրվա առթիվ՝ կարևորելով բժշկի մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու բժիշկ կոչմանը հավատարիմ մնալը։
Բուժաշխատողները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ցանկացած մասնագետի համար արժևորված ու կարևորված լինելը պարտավորեցնող ու պատվաբեր է, իսկ բժիշկի համար այն առավել քան կարևոր է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20