Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության չորրորդ փուլի մեկնարկին

26.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր Դիլիջանում ներկա է գտնվել Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի (Leadership Academy) դասընթացի չորրորդ փուլի մեկնարկի միջոցառմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի շրջանների ներկայացուցիչները և ՏԿԵՆ աշխատակիցները։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումները, որոնք բերելու են երկու երկրների սահմանամերձ համայնքների հարաբերությունների առավել սերտացմանն ու բարիդրացիական հարաբերությունների խորացմանը․ «Համոզված եմ, որ այս համագործակցությունը կստեղծի բարենպաստ պայմաններ Հայաստանի և Վրաստանի սահմանակից համայնքների ու մարզերի, և մասնավորապես, Շիրակի ու Սամցխե-Ջավախեթիի մարզերի միջև արտաքին տնտեսական կապերի զարգացման ու գործընկերային հարաբերությունների խորացման համար։ Շիրակի մարզի և Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցությանն առնչվող փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ քննարկումները շարունակվուն են, վստահ եմ, որ հուշագրի ստորագրումը կնպաստի մեր երկու մարզերի ապակենտրոնացված գործակցությանը, իսկ այն որ Շիրակի ու Սամցխե-Ջավախեթիի բնակիչների միջև վաղուց բարիդրացիական ու բարեկամական կապեր կան, գաղտնիք չէ որևէ մեկիս համար»։

Մուշեղ Մուրադյանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլիի հետ, առանձնազրույցում քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր, կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
Նշենք, որ «Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան» եռաստիճան է և անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի կողմից։ Այս ծրագիրն ինտերակտիվ ուսուցման դասընթաց է բոլոր մակարդակների պետական իշխանությունների համար, որոնք ձգտում են զարգացնել և ընդլայնել առաջնորդության ռազմավարությունը և կարողությունները։ Այն նախատեսված է զարգացնելու անդրսահմանային համագործակցություն իրականցնող ղեկավարների առաջնորդական հմտությունները, օգնել նրանց հասկանալ միջսահմանային համագործակցության ընթացակարգերը, առաջարկել նրանց գործիքներ և տալ գիտելիքներ՝ անդրսահմանային համագործակցության խոչընդոտները քարտեզագրելու և շահագրգիռ կողմերին բացահայտելու համար։ Ծրագիրը նաև ոչ պաշտոնական անդրսահմանային ցանցեր ստեղծելու, ինչպես նաև հետագա համագործակցություն հաստատելու հնարավորություն է տալիս։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20