Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալն ընդունել է 2023-2024 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին

26.06.2024

 114 մասնակից՝ 8 առաջին, 3 երկրորդ, 16 երրորդ կարգի դիպլոմներ և 23 գովասանագրով պարգևատրվածներ․ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է 2023-2024 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալը ողջունել ու շնորհավորել է աշակերտներին, և նշել, որ ուրախալի է, երբ հյուրընկալում է նման խոստումնալից աշակերտների և հպարտ, որ մարզն ունի այսպիսի գրագետ սաներ։ Աննա Մարտիկյանը հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել նրանց։
Աշակերտները շնորհակալություն են հայտնել ընդունելության ու հոգատար վերաբերմունքի համար, որից հետո ջերմ ու անմիջական զրույցի ժամանակ պատմել են անելիքներից ու առաջիկա ծրագրերից կիսվել։
Նշենք, որ այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52