Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով
26.06.2024
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում` սուբվենցիոն ծրագրով, Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով:
Մեքենան առաջինը վարել և փորձարկել է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:
Տեխնիկան ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով, արժեքը 52 միլիոն դրամ է, որից պետության ներդրումը 65, համայնքինը՝ 35 տոկոսն է:
Նոր տեխնիկան ունի բազում հնարավորություններ. աղավազացան, ջրցան, ձյուն մաքրող, ավլող-փոշեհավաք:
Բազմաֆունկցիոնալ տեխնիկան շահագործման կհանձնվի երկու օրից: