Նորություններ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Բերդ» պարային անսամբլի մենահամերգը
27.06.2024
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Բորիս Գևորգյանի անվան «Բերդ» պարային անսամբլի մենահամերգը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի պատասխանատուները։
Համերգի մեկնարկին «Բերդ» պարային անսամբլը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին Գյումրիում մենահամերգի անցկացմանն աջակցելու համար։
«Բերդ» պարային համույթը հիմնադրվել է 1963 թվականին երիտասարդ պարուսույց Բորիս Գևորգյանի կողմից, ով մանկապատանեկան պարի անսամբլն անվանակոչել է «Բերդ»՝ համոզված լինելով, որ այն երկար կյանք է ունենալու և աշխարհում տարածելու, ճանաչելի է դարձնելու հայկական ազգային պարը: