Նորություններ
Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին 70 մլն 196 հազար դրամ է հատկացրել՝ Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման նպատակին
27.06.2024
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին 70 մլն 196 հազար դրամ է հատկացվել։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նշված փողոցների և հրապարակի նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 209 մլն 597 հազար ՀՀ դրամ: