Նորություններ
20 մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 459 մլն 760 հազար դրամ
27.06.2024
ՀՀ կառավարության կողմից որդեգրած «Մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմի հատկացվել է 459 մլն 760 հազար դրամ՝ շինարարությունն ավարտված և 2024-ին ավարտվող 20 նախադպրոցական հաստատությունները գույքով ապահովելու համար։
Մանկապարտեզներից 13-ը՝ սուբվենցիոն, 5-ը՝ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով և 2-ը անհետաձգելի ծրագրով է կառուցվել ու նորոգվել։
Ըստ այդմ կլուծվեն հետևյալ մանկապարտեզների գույքային կարիքները
Արթիկ համայնքի Արթիկի թիվ 1 մանկապարտեզ- 32 մլն 777 հազար դրամ
Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի մանկապարտեզ- 28 մլն 364 հազար դրամ
Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզ - 29 մլն 931 հազար դրամ
Ախուրյան համայնքի Ախուրիկ գյուղի մսուր-մանկապարտեզ – 29 մլն 931 հազար դրամ
Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի մանկապարտեզ- 29 մլն 931 հազար դրամ
Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ - մսուր մանկապարտեզ – 4 մլն 41 հազար դրամ
Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ – 16 մլն 58 հազար դրամ
Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզ- 16 մլն 58 հազար դրամ
Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզ- 16 մլն 58 հազար դրամ
Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ – 9 մլն 92 հազար դրամ
Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզ -9 մլն 414 հազար դրամ
Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզ – 14 մլն 261 հազար դրամ
Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզ- 14 մլն 261 հազար դրամ
Ախուրյան համայնքի Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ - 14մլն 261 հազար դրամ
Գյումրի համայնքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզ - 31 մլն 455 հազար դրամ
Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզ -35 մլն 635 հազար դրամ
Արթիկ համայնքի Արթիկի թիվ 4 մանկապարտեզ- 38 մլն 778 հազար դրամ
Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրի մանկապարտեզ - 31 մլն 455 հազար դրամ
Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզ - 35 մլն 635 հազար դրամ
Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մանկապարտեզ – 22 մլն 356 հազար դրամ
Վերը թվարկված մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։