Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի պատվոգրով է պարգևատրվել «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարը

27.06.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մենահամերգով Գյումրիում գտնվող Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Բորիս Գևորգյանի անվան «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, կարևորել պարարվեստի դերն ու նշանակությունը ազգային, հայկական ինքնության հաստատման գործում, որը հնարավորություն է տալիս պարի լեզվով խոսել աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների հետ։
Հայ պարարվեստի հանրահռչակման, ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեխիղճ գործունեության և նվիրումի համար Շիրակի մարզպետի անունից մարզպետի տեղակալը պատվոգրով է պարգևատրել «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանին, հայ պարարվեստի հանրահռչակման, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնել՝ անսամբլի մի շարք անդամների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52