Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբը շարունակում է այցելությունները համայնքներ
27.06.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է այցելությունները համայնքներ՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ընթացքն ու որակը։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել է Շիրակ բնակավայրում, որտեղ դիտարկվել է Շիրակի բնակավայրի մանկապարտեզը, որի տարածքը բարեկարգվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, այս ենթածրագրի արժեքը կազմել է 23 մլն 952 հազար դրամ, կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը։
Աշխատանքային խումբը դիտարկել է նաև «Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի չգազաֆիկացված հատվածի գազաֆիկացման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքները։ Ծրագրի արժեքը 88 մլն 324 հազար դրամ է կազմել, աշխատանքներն իրականացվել են պետության 55 տոկոս ր համայնքային 45 տոկոս ներդրմամբ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են «Ախուրյան համայնքի՝ Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում 2 փուլ (Կրաշեն տանող ճանապարհ, Կրաշեն Մեծ Սարիար ճանապարհ, Մեծ Սարիարի դպրոց տանող ճանապարհ և Ջաջուռավան տանող ճանապարհ)» երկրորդ փուլով կատարված աշխատանքներին։ Սուբվենցիոն ենթածրագրերի արժեքը կազմել է 197 մլն 478 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 55 տոկոս է կազմել։
Աշխատանքային խումբը եղել է նաև Կրաշեն բնակավայրում, որտեղ «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի և Չարենց փողոցի, Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով կառուցվել է կոյուղագիծը, այս ենթածրագրի արժեքը կազմել է 9 մլն 675հազար դրամ։
Պատասխանատուները հետևել են նաև Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզում կատարված աշխատանքներին, նախադպրոցական հաստատության տարածքը բարեկարգվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, Ջաջուռավանի ենթածրագրի արժեքը կազմել է 17 մլն 45 հազար դրամ է, կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը:
Այցելություն է եղել նաև Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզ, որն ընդգրկվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով, այս ենթածրագրի արժեքը կազմել է 3 մլն 160 հազար դրամ, կառավարությունը հատկացրել է գումարի 70 տոկոսը։
Բոլոր հանդիպումների ժամանակ մարզպետի տեղակալը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը թերացումները բացառելու համար, իսկ դրանց առկայության դեպքում առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինել վերացմանն ու շտկմանը։