Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության

28.06.2024

 ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախօրեին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցությանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։
Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։
Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։
Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Քաննարկվել են նաև սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։
 Հանձնարարվել է հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահաշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։
Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ-ի ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։
 Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
 Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տրվել համապատասխան հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20