Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

01.07.2024

 Ֆինանսական աջակցության հարցեր, բնակարանային խնդիրներ, աշխատանքի տեղավորմանն ու մասնագիտական վերապատրաստումներին առնչվող հարցեր, առողջական, անձնական հիմնախնդիրներ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են աշխատակազմի պատասխանատուները։
Մարզպետը լսել է բոլոր քաղաքացիներին, վստահեցրել, որ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում կանի հնարավորը նրանց աջակցելու համար։ Բարձրացված մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, մի շարք խնդիրներ լուծելու նպատակով աշխատակազմի պատասխանատուները, մարզպետի հանձնարարականով, կզբաղվեն լրացուցիչ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20