Նորություններ
Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի շիրակցի շուրջ 300 դպրոցական
01.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից «Արագած» ճամբար է ճանապարհել և ուրախ հանգիստ մաղթել «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» պետական ծրագրով Հանքավան մեկնող դպրոցականներին։
Ամենամյա ծրագրով այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի շիրակցի շուրջ 300 դպրոցական։
Հանգիստը կազմակերպվելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով:
Այսօր ճամբար է մեկնել երեխաների առաջին հերթափոխը` 190 դպրոցական:
ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները: