Նորություններ
Ազդարարվել է Շիրակի մարզի գերազանցիկների շրջագայությունը դեպի Դուբայ
05.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի նախագահ Սմբատ Հակոբյանի հետ ազդարարել են Շիրակի մարզի գերազանցիկների շրջագայությունը դեպի Դուբայ:
Մարզպետը բարի ճանապարհ և ուրախ ժամանց է մաղթել շիրակցի գերազանցիկներին։
Նշենք, որ առաջադիմությամբ աչքի ընկնող շիրակցի դպրոցականները «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի «Գերազանցիկը» ծրագրի շրջանակներում, որպես խրախուսանք, մեկ շաբաթ կհանգստանան Դուբայում։