Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05.07.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Մեր հայրենիքի հանդեպ ունեցած սիրո, հոգատարության, սրտացավության ապացույցը պետք է լինի Սահմանադրության դերի շարունակական բարձրացումը։ Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, օրինապահ, քաղաքակիրթ հասարակություն ունենալու և այն պահպանելու գործում պատասխանատու ենք բոլորս, ուստի անհրաժեշտ է, որ օր առաջ վերացնենք այդ ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ։ Շատ կարևոր է, որ այդ ամենն արվի առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները։
Ամուր իրավական, անկախ դատական համակարգերը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքները, չէ որ այն զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն նորմերն ու չափորոշիչները, որով առաջնորդվում են նաև մեր բարոյական օրենքները:
Վստահ եմ՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն այսուհետ էլ մեր երկրում կլինեն առաջնային։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, մաղթում եմ խաղաղություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն։