Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին
08.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Առաջարկվող գիտելիք և տեխնիկական աջակցություն Հայաստանին՝ գնահատելու հողմային էներգիայի ծրագրերի կենսունակությունը» ծրագրին առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել Շիրակի մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը միտված է բնակավայրերում բնակչության կենսապայմանների բարելավմանն ու զարգացմանը․ «Ծրագիրն ինքնին շատ նախընտրելի ուղղություն է ընտրել, այն նախադրյալ կդառնա համայնքային զարգացման, գյուղական բնակչության բարեկեցության և էներգետիկ անվտանգության համար:
Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ ծրագրի իրականացման ընթացքում որևէ խոչընդոտ բացառելու, կազմակերպչական աշխատանքներին աջակելու համար»։
Կարեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ կարևոր է, երբ պետական մարմինները գործնական վերաբերմունք ունեն նախագծի իրականացման հարցում։
Պատասխանատուների հավաստմամբ, հեռանկարային տարածքներում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի իրականացման նպատակով չափումների կատարման համար լավագույն տարածք է հանդիսանում Աշոցք համայնքի Կարախաչի (Քարախաչի) լեռնանցքը, որտեղ նախատեսվում է ժամանակավորապես տեղադրել 120մ բարձրությամբ երկու աշտարակ՝ հագեցած չափիչ սարքավորումներով և լիդար։
Պատասխանատուները նշել են, որ չափումների կատարման ժամանակահատվածը 18 ամիս է։ Ուսումնասիրության ավարտից հետո բոլոր սարքավորումները և աշտարակները ապամոնտաժվելու են