Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցություն

08.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության մեկնարկին Մուշեղ Մուրադյանն անդրադարձ է կատարել վերջին շրջանում բարձրացված ահազանգերին, որոնք առնչվում են գյուղատնտեսական ցանքատարածություններում նկատվող մկնանման կրծողների ակտիվացմանը, ինչը վնաս է պատճառում մշակաբույսերին։
Մուշեղ Մուրադյանը կարևոր է համարել խնդրի օր առաջ կարգավորումը․«Բոլորիս հատնի է, որ գյուղացու ապրուստի միջոցը հողն է ու նրա տված բերք ու բարիքը, ուստի օր առաջ պետք է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով, որպեսզի հնարավորինս քիչ վնաս կրեն հողագործները»։
Մարզպետի հանձնարարությամբ գրություն է ներկայացվելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու հարցում աջակցելու համար։
Այնուհետև անդրադարձ է կատարվել օրերս մարզի որոշ բնակավայրերում ուժգին քամու հետևանքով կրած վնասի չափերի ճշգրտմանն ու ձեռնարկվելիք հետագա քայլերին։ Մարզպետին է զեկուցվել, որ ըստ նախնական տեղեկությունների վնասներ են կրել հիմնականում մարզի Ախուրյան և Աշոցք համայնքների բնակավայրերը։
Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը համայնքների պատասխանատուների հետ շրջելու է մարզի բոլոր բնակավայրերում՝ վնասների չափերը գույքագրելու, քննարկելու անելիքներն ու իրականացվելիք անհրաժեշտ քայլերի հերթականությունը։
«Անելիքներ բոլորս ունենք, թե մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, թե համայնքների ղեկավարներն ու վարչական պատասխանատուները։ Ամենօրյա կապի մեջ պետք է լինել բոլոր բնակավայրերի հետ, իսկ մեր աշխատախումբը պետք է տեղում ծանոթանա իրավիճակին և արդյունքների ու բարձրացված հարցերի մասին տեղակացնի»։
Խորհրդակցության ժամանակ քննարկել են նաև ընթացիկ աշխատանքային այլ հարցեր, որոնք առնչվել են սուբվենցիոն և քաղաքաշինական ծրագրերի ընթացքին, կրթական և առողջապահական ոլորտներում առկա հիմնահարցերին։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20