Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկ համայնքում հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը

09.07.2024

 Արթիկ համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՅՈՒՆԻԵՍՖի հայաստանյան գրասենյակի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի պատասխանատուներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, խոսել ծրագրի կարևորության մասին․ «Երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք, նրա հիմնական ներուժն ու առաջ շարժվելու գրավականը։ Ժամանակակից երիտասարդությունն առանձնանում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու նպատակասլացությամբ։ Կարևոր է, որ երիտասարդներն ունենան գիտելիքներ ձեռք բերելու, շփվելու, նոր գաղափարների շուրջ հաղորդակից լինելու հնարավորություն։ Վստահ եմ` Արթիկ համայնքում այս նորաբաց կենտրոնը 13-ից 18 տարեկան հարյուրավոր երիտասարդների կհամախմբի շուրջը և կդառնա կրթվելու, ազատ ժամանակը բովանդակային կազմակերպելու իրական վայր։ Կառավարությունն անում է հնարավորն օգնելու տարբեր հետաքրքրություններ ու կարողություններ ունեցող երիտասարդների։ Իրավասությունների շրջանակում ես և Շիրակի մարզպետի աշխատակազմը ևս պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու մեր երիտասարդներին և բոլոր կարևոր նախաձեռնությունների իրականացմանը մարզում»։
Նորաբաց երիտասարդական կենտրոնին բարի երթ և նոր ձեռքբերումներ են մաղթել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։
2023 թվականին Արթիկում երիտասարդների տուն ստեղծելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արթիկ համայնքի ղեկավարի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» միջև։
Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում երիտասարդական կենտրոնը համալրվել է անհրաժեշտ կահույքով, ժամանակակից սարքավորումներով և ունի արդեն 162 շահառու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 23:18:36