Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործող «Stars dance studio» պարի խմբի գեղարվեստական ղեկավարին և անդամներին

09.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործող «Stars dance studio» պարի խմբի գեղարվեստական ղեկավարին և անդամներին՝ բնակավայրի վարչական ղեկավար Գարեն Սաֆարյանի գլխավորությամբ։
Խումբը Վրաստանի ազգային ֆիլհարմոնիայի կազմակերպած «Հարիրա 2024» միջազգային մրցույթ-փառատոնին հայկական պարով զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել երեխաների պատրաստակամությունը բարձրակարգ կատարմամբ մրցույթ-փառատոնին մեր երկիրը ներկայացնելու հարցում։ «Հայկական պարը մեր ինքնության պահպանման կարևոր բաղադրիչներից է եղել, պարը հայկականի ու մեր դարերի պատմության մասին է միշտ պատմել առանց խոսելու։ Իսկ երբ դա զգում ու հանդիսատեսին է փոխանցում դպրոցահասակ երեխան՝ գովեստի ու հիացմունքի է արժանի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել միջազգային մրցույթում մեր մշակույթը ներկայացնելու համար։ Թիմային աշխատանքի արդյունքում դուք գրանցել եք գերազանց արդյունք՝ գրավելով առաջին հորիզոնականը, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ վերաբերմունքի և իրենց աշխատանքը կարևորելու համար՝ նշելով, որ պարտավորեցնող է, երբ գնահատվում է աշխատանքը։
 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պարարվեստի հանրահռչակման, ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար պատվոգրով է պարգևատրել «Stars dance studio»-ի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Չարխիֆալաքյանին, Վրաստանի ազգային ֆիլհարմոնիայի կազմակերպած միջազգային մրցույթ-փառատոնին պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելու, բարձրակարգ կատարման համար` շնորհակալագրեր հանձնել պարող-պարուհիներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-30 18:14:18