Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ հյուրընկալել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրենին

10.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունուն։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծննդատան կառուցապատման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, հետաքրքրվել է աշխատանքների ընթացքից, առաջիկա անելիքներից․ «Մեզ համար շատ կարևոր է, որ աշխատանքներն ավարտվեն թե ժամանակին, թե որակյալ շինարարություն իրականացվի։Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ընկերությանը, որպեսզի հնարավորինս շուտ Գյումրու ծննդատան նոր մասնաշենքը ծառայի իր նպատակին»։
Ծննդատունը կառուցվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։
Նշենք, որ շուտով հիմնադրամը կավարտի պայմանագրով նախատեսած աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20