Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին 246 մլն 168 հազար դրամ է հատկացվել
11.07.2024
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին
246 մլն 168 հազար դրամ է հատկացվել։
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 7 մլն 855 հազար դրամն ուղղվել է Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման նպատակին։ Աշխատանքներն ավարտված են։
14 մլն 130 հազար դրամ գումար հատկացվել է Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում ճանապարհների տուֆ քարով սալապատման համար
/Սարալանջ/։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
Գյումրու բազմաբնակարան շենքերի արդիականացման նպատակին կտրամադրվի 145 մլն 345 հազար դրամ /Մուշ-2 թաղամաս, 7-1 հասցեի շենք/։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի գազաֆիկացման համար տրամադրվել է 78 մլն 837 հազար դրամ։ Աշխատանքներն ավարտված են։