Նորություններ
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիր
11.07.2024
ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝
անասնաբուծություն, բուսաբուծություն, ագրովերամշակող արդյունաբերություն,
թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի, տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ, սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ, ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://mineconomy.am/page/1349
Մանրամասների համար զանգահարեք 011 523 411, 011 230 180 հեռախոսահամարներով։