Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է Ազատանի դպրոցի կառուցման աշխատանքերին

12.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 560 մլն դրամ գումար:
Մարզպետի տեղակալը զրուցել է շինարարի հետ, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից, փոխանցել մարզպետի հանձնարարականը՝ դպրոցի շինաշխատանքներն ավարտել ժամկետների մեջ, բայց այդ ժամկետներ ասվածը չխանգարի աշխատանքների որակով իրականացնելուն, քանի որ այն լուրջ ծրագիր է, որի անթերի իրականացումն առաջնային կարևորություն ունի։
Շինաշխատանքները մեկնարկել են 2021թվականին, ավարտը նախատեսվում է 2024-ին։
Ծրագրի ավարտից հետո բնակավայրը կունենա 9 բալ ուժգնությամբ միջազգային նորմերին համապատասխան դպրոցական շենք:
 Աշխատանքային խումբն այնուհետև դիտարկել է Հայկավան բնակավայրի ավարտական փուլում գտնվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքը: «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի արդյունքում Հայկավան բնակավայրի 430 տնտեսություններ (1258 մարդ) հնարավորություն կունենան օգտվել գազամատակարարումից։
 Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89,5 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 55 տոկոս է:
Նշենք, որ Հայկավան բնակավայրը գազաֆիկացված չի եղել: 2009 թվականին իրականացվել է աշխատանքների առաջին փուլը, սակայն այն ավարտին չի հասցվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20